Բոսթոնի աճուրդներից մեկում վաճառվել է 1969-ին Լուսին հասած «Ապոլլոն-10» տիեզերանավում եղած ամերիկյան դրոշը: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այն վաճառվել է 54,4 հազար դոլարով։ Դրոշը պահվում էր առաքելության հրամանատար Թոմաս Սթաֆորդի հավաքածուում։ Վաճառքի ամբողջ գումարը կփոխանցվի ԱՄՆ-ի առաջին X-1 ռեակտիվ ինքնաթիռի մեծ չափսերի կառուցմանը, գրում է gaztea-ն։

Դրոշի ստորին սպիտակ հատվածում տիեզերագնացների կողմից արված սեւ թանաքով գրություն կա. «Թռանք մինչեւ Լուսին «Ապոլլոն-10»-ով, 1969-ի մայիսին, Թոմ Սթաֆորդ եւ Յուջին Սերնան»։