ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  1-ին՝ ժամը  11:30–ի  դրությամբ,  ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի  տարածաշրջանի  Շինուհայրից Հարժիս տանող (Մ2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածում բուքն ու անբավարար տեսանելիությունը շարունակվում է, սակայն ճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: