Նավթի գների նվազման ֆոնին ռուբլու անկումը դարձավ 1998 թվականի ճգնաժամի «արձագանքը»: Այս մասին գրում է The Guardian պարբերականը: Երկուշաբթի իրավիճակին ստիպված եղավ միջամտել Ռուսաստանի Բանկը: Մոսկվան ստիպված եղավ հրաժարվել ազգային արժույթի փոխարժեքին չմիջամտելու քաղաքականությունից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ հասավ մինչեւ 67 ռուբլու: Նաեւ հաղորդվում էր, որ երկուշաբթի Ռուսաստանի ԿԲ-ի սահմանած եվրոյի պաշտոնական փոխարժեքն ավելացել է 3.03 ռուբլով՝ հասնելով 64.4425 ռուբլու, դոլարի փոխարժեքը՝ 2.48 ռուբլով՝ հասնելով 52.8068 ռուբլու: Երեքշաբթի բորսայի բացման ժամանակ դոլարն ընկել է 47 կոպեկով՝ հասնելով 50.75 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքը նվազել է 62 կոպեկով՝ հանելով 63.27 ռուբլու:
Իր հերթին The Los Angeles Times-ը գրում է, որ ռուբլին անկում ապրեց մի ժամանակաշրջանում, երբ ռուսական տնտեսությունը շարունակում է բախվել նավթի գների իջեցման հետեւանքներին եւ միջազգային պատժամիջոցներին:
Forbes-ն էլ նշում է, որ ռուբլին «ակնհայտորեն» հետեւում է նավթի գներին, եւ ներկայում երկու ցուցանիշներն էլ ընկնում են: Դա, ըստ պարբերականի, չափազանց «ցավագին» է ռուսական տնտեսության համար:




























