Ամերիկյան գիտնականները պարզել են, որ մարդիկ սկսել են ալկոհոլ օգտագործել 10 մլն տարի առաջ եւ մարդու նախնիների կողմից էթիլ սպիրտը մարսելու ունակությունն առաջացել է հողագործության առաջացումից շատ առաջ:
Ըստ Informing-ի, հնագույն մարդիկ գետնից հավաքում էին նեխած պտուղները եւ դրանք օգտագործում սննդում, ընդ որում, հենց այդ ժամանակ էլ առաջացել է գենային մուտացիան, որը թույլ է տալիս քայքայել էթանոլը. ալկոհոլի միակ տեսակը մարսողական համակարգում:
Մասնագետները վստահ են, որ այդ մուտացիան համընկել է կենսակերպի փոփոխության հետ եւ, հնարավոր է, մարդու նախնիներին սելեկցիոն առավելություն է տվել. սննդի անբավարարության պայմաններում գոյատեւել են նրանք, ովքեր կարողացել են նեխած պտուղներ օգտագործել եւ մարսել դրանք:
Դա կարող է բացատրել, թե ինչու ծառերի վրա ապրող օրանգուտանները մինչեւ հիմա չեն կարողանում ալկոհոլ մարսել, այն դեպքում, երբ նրա ցեղակիցները՝ մարդը, շիմպանզեն եւ գորիլան, դա հաճույքով են անում:
Գիտնականները նաեւ նշում են, որ նոր հետազոտությունը հերթական անգամ ցույց է տալիս ալկոհոլի չափավոր օգտագործման օգտակարությունը:




























