Brent տեսակի նավթի գինը բարելի դիմաց թանկացել է մինչեւ 71 դոլար՝ թեթեւակիորեն վերականգնվելով OPEC-ի վերջին նիստից հետո գրանցված անկումից, հայտնում է Reuters-ը:

Նավթի գների ուժեղ տատանումները սկսվեցին անցած շաբաթ կայացած OPEC-ի նիստի ընթացքում նավթի հանույթի ներկայիս քվոտաները պահպանելու որոշումն ընդունելուց հետո:

Գործակալությունը հիշեցնում է, որ Brent տեսակի նավթի գինը երկուշաբթի բարելի դիմաց էժանացել էր մինչեւ 68 դոլար՝ վերջին 5 տարիների ընթացքում հասնելով իր ռեկորդային նվազագույնին: