Որքան քիչ ընկերներ ունի մարդը, այնքան ավելի քիչ է իրեն միայնակ զգում: Նման եզրակացության են եկել Քվինսլենդի համալսարանի ավստրալացի գիտնականները:
400 հազար ուսանողների բազմամյա հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից երիտասարդները, որոնք ունեն քիչ ընկերներ, իրենց ավելի քիչ մեկուսացած են զգում: Դրան նպաստում են ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես սոցիալական ցանցերը, որոնք թույլ են տալիս ընկերներ ձեռք բերել առանց տնից դուրս գալու, հաղորդում է Informing-ը:
«Այսօր մարդիկ ավելի քիչ են կախված իրենց ընտանիքներից, նրանց հետաքրքրությունը սոցիալական աջակցության նկատմամբ նվազում է, եւ նրանք ավելի ինքնաբավ են դառնում»,-նշել է հետազոտության հեղինակներից դոկտոր Դեւիդ Քլարքը:
Միայնակության հայեցակարգը վերջին տարիներին փոփոխվել է՝ մոդեռնիզացիայի շնորհիվ, կարծում են մասնագետները:
Ավելի վաղ գիտնականները պնդել էին, որ սոցիալական ցանցերը բացասական ազդեցություն են ունենում ընկերության որակի վրա:




























