Queen-ի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը հայտարարել է Աստերոիդի օր սահմանելու մասին, որն առաջին անգամ կնշվի 2015թ. հունիսի 30-ին: Որոշումն ընդունվել է Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի արդյունքում, որը կայացել է Քալիֆորնիայի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ, հայտնում է  Lenta.ru-ն՝ վկայակոչելով  The Guardian-ը:

Աստերոիդի օրվա հռչակագիրը ստորագրել են 100-ից ավելի գիտնականներ եւ գործարարներ: Օրվա ամսաթիվը՝ հունիսի 30-ը, պատահական չի ընտրվել. 1908թ. այդ օրը Երկիր էր ընկել Տունգուսյան երկնաքարը՝ սիբիրյան տայգայում ոչնչացնելով ավելի քան 1000 քմ մակերեսով անտառային տարածք: