Հայաստանի հանրապետական կուսակցությունը ողջունում է Եվրասիական տնտեսական միությանը երկրի ինտեգրումը: Այս մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ին երկրի անդամնակցության մասին Պայմանագրի շուրջ կուսակցության տեսակետը:
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի համար տնտեսական օգուտներն ակնհայտ են: Դա ռուսական ապրանքներն առանց ՌԴ արտահանման տուրքերի գնելու հնարավորությունն է. 30%՝ գազի, 5%՝ ալմաստի, 5-15%՝ մետաղների, 1 տոննայի համար 40 եվրո՝ նավթամթերքի համար: «Իսկ դա կօգնի բարձրացնել հայկական ապրանքների մրցունակությունը»,- հավելեց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա պայմանագրում Արցախի հարցը ոչ մի կերպ չի շոշափվում եւ, հետեւաբար, նրա խոսքով, ԼՂՀ շահերին դավաճանելու մասին շահարկումներ անել պետք չէ:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Պայմանագրի վավերացման շուրջ քվեարկությունը նախանշված է 17:00-ին:


























