Ռուսաստանի վարչապետ Դիտրի Մեդվեդեւի միկրոբլոգի բաժանորդների թիվն անցել է 3 միլիոնից: Այս մասին Twitter-ում Մեդվեդեւն ինքն է գրել:
«Երեք միլիոն օգտատեր, շնորհակալ եմ»,- Gazeta-ի փոխանցմամբ՝ գրել է վարչապետը:
Դմիտրի Մեդվեդեւի թվիթերյան էջն օգոստոսի 14-ին կոտրել էին: Մեդվեդեւն այն գրանցել է 2010 թվականին: Ներկայում նրա էջն ամենահայտնին է ռուսալեզու էջերի շարքում:
Բրիտանական The Times-ի հետ հարցազրույցի ընթացքում Մեդվեդեւը պատմել է, որ սոցիալական կայքերում անձամբ իրեն ուղղված նվազագույնը 50 հաղորդագրություն է կարդում եւ դրանցից ամենակարեւորներին ինքն է պատասխանում:



























