Վերջերս Հայաստանում արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մի բնակչուհու եւ Սուդանի քաղաքացու միջեւ: NEWS.am-ի տեղեկություններով Հայաստանում բնակվող մի կին, ով բժշկուհի է, սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Սուդանում ապրող մի տղամարդու հետ, ով ներկայացել է ամերիկացի բժիշկ:

Նա ասել է, թե ինքը Ամերիկայից ժամանակավոր տեղափոխվել է Սուդան աշխատանքի նպատակով եւ նյութական մեծ հնարավորություններ ունի: Երկարատեւ վիրտուալ մտերմությունից հետո տղամարդը խոստանում է ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համար կնոջը մեկ միլիոն դոլար նվիրաբերել:

Կնոջ վստահությունը շահելով` փաստաղթային ձեւակերպումներ կատարելու նպատակով նրանից կորզում է փաստաթղթային էական տվյալներ: Ըստ նախնական տեղեկությունների, այդ տվյալների փոխանցումներից հետո Սուդանում ապրող տղամարդը կարողանում է հափշտակել մոտ հարյուր հազար դոլար գումար:

Հայաստանի բնակչուհին ստիպված դիմել է իրավապահներին: Մեր տեղեկություններով այս գործով արդեն զբաղվում է ոստիկանության 6-րդ վարչությունը: