Կինը, որը մեղավոր է ճանաչվել հասարակական կարգը խախտելու համար, քանի որ սեքսի ժամանակ բարձր տնքոցներ է արձակել, խոստացել է, որ կշարունակի բղավել՝ հաճույք ստանալով: 55-ամյա Քարոլին Քարթրայթը վստահ է. «Դա հենց այն է, ինչը ես պիտի անեմ»:
Նա իր 38-ամյա ամուսնու՝ Սթիվի հետ սեքսով զբաղվելիս սովոր է այնքան բարձր տնքալ, որ հարեւաններն արդեն ավելի քան 30 անգամ ոստիկանություն են կանչել: Թեեւ կինն արդեն պայմանական պատժաչափ է ստացել՝ հասարակական կարգը խանգարելու համար, նա չի պատրաստվում փոխել իր սովորությունը:
Քարոլինը իր վարքն այսպես է բացատրում. «Որքան ինձ հայտնի է, ես անում եմ այն, իչպ պետք է անեմ, ուղղակի թուլանում եմ ու հաճույք ստանում», հաղորդում է FedPost-ը:
Խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ կինը եւ նրա ամուսինը իրենց անկողինը դուրս են բերել տան պատշգամբ: Ամեն անգամ, երբ նրանք սեքսով են զբաղվել, մահճակալի երկաթե հատվածը հարվածել է տան պատին: Խնդիրներից խուսափելու համար Քարթրայթը սեքսի սեանսը տեղափոխել է առավոտյան ժամերին, սակայն հարեւանները դրանից չեն ոգեւորվել, քանի որ նա իր ձայնով խլացնում է հարեւանների հեռուստացույցների ձայնը:
Կինը նաեւ նշել է. «Ինչո՞ւ ես չեմ կարող զբաղվել սեքսով իմ սեփական տանը, իմ սեփական ամուսնու հետ»:
Այդ առումով կինը ճիշտ է. նա ոչ մի հակաիրավական արարք չի կատարել, եղել է միայն իր տան տարածքում, այսինքն իր մասնավոր տաածքում:
Քարթրայթը լրիվ իրավունք ունի դատի տալ իր հարեւաններին այն բանի համար, որ նրանք խառնվում են իր անձնական կյանքին:
Բայց մյուս կողմից, իր բղավոցներով նա պարբերաբար խախտել է հասարակական կարգը, քանի որ այդ աղմուկի ներքո ոչ միայն երեխաները, այլեւ մեծահասակները չեն կարողանում քնել:
Հավանական է, որ ընտանիքը կամ կվերանայի իր սեռական կյանքի սովորությունները, կամ կտեղափոխվի այլ տուն:





























