Լոնդոնում Claridge's հինգաստղանի հյուրանոցի հարեւանությամբ ցուցադրաբար կրծքով կերակրելու ակցիա է անցկացվել:
Ըստ Daily Mail-ի, ակցիան կայացել է միջադեպի պատճառով, որն այդ հյուրանոցում տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին: Հյուրանոցի ռեստորանի աշխատակիցներից մեկը երեխային կրծքով կերակրող 35-ամյա Լուիզ Բերնսին խնդրել է ծածկվել անձեռոցիկով:
Անկախության կուսակցության ղեկավար Նայջըլ Ֆարաժը կարծում է, որ կանայք «կարող էին դա անել մի անկյունում նստած»: Այս մասին գրում է Gazeta-ն:
«Ինձ թվում է, որ այնքան էլ դժվար չէ երեխային կերակրել՝ դա ի ցույց չդնելով հանրությանը: Դա պարզապես ողջախոհության հարց է»,- ընդգծել է նա:
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը սատարել է երիտասարդ մայրերի ակցիան: «Վարչապետը կիսում է առողջապահության ազգայինծառայության տեսակետը, որ կրծքով կերակրելը բացառապես բնական երեւույթ է: Անթույլատրելի է, որպեսզի կինն անհարմարության զգա մարդկանց ներկայությամբ կրծքով կերակրելիս»,- հայտարարել է Քեմերոնի մամուլի քարտուղարը:




























