Գյումրիում նախօրեին ականանետի ական է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 6-ին, ժամը 14.25-ին Գյումրիի 1-02 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում քաղաքացի Ժ. Խալոյանի կողմից մարզի Հին Առափի եւ Նոր Առափի գյուղերը միացնող կամրջի տակ հայտնաբերվել է ականանետի ական: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության օպերատիվ հերթապահները: Ժամը 14.35-ին դեպքի վայր են մեկնել` Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ՀՀ ՊՆ սակրավորների խումբը, Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներ:
Տեղում պարզվել է, որ զինամթերքը ՌՊԳ-7 տիպի ական է:
Ականը տեղափոխվել է Գյումրու կայազորի կրակադաշտ` ոչնչացնելու նպատակով:


























