Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանը շարունակում է բոլոր ջանքերը գործադրել Թուրքիայի ժխտման քաղաքականության դեմ պայքարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը պաշտոնական անկարայի կողմից իրականացվող ժխտման քաղաքականության դեմ պայքարի նոր փուլի սկիզբ կդառնա:
Նշենք, որ 2015 թվականին հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում ԵՄ երկրների մեծ մասը:




























