Բրիտանական Ռոյալ Հոլոուեյ համալսարանի հնագետներն ուսումնասիրել են Թուրքիայի արեւմուտքում հայտնաբերված հնագույն մարդկանց կվարցիտային աշխատանքային գործիքը եւ վստահաբար կարողացել են պարզել դրա տարիքը՝ 1,24-1,17 մլն տարի: Դա նշանակում է, որ ժամանակակից տիպի հնագույն մարդիկ մերձավոր Արեւելք են գնացել ոչ թե 70 հազար տարի առաջ, ինչպես նախկինում էր ենթադրվում, այլ ավելի քան 1 մլն տարի առաջ, հայտնում է Gazeta-ն:
Պրոֆեսոր Դանիել Շրեֆի, նկարագրելով գտածոն, նշել է, որ այն պատահաբար է հայտնաբերել. գիտնականը գետի ափին նստվածքային ապարների նմուշներ է հավաքել, երբ վարդագույն երանգ ունեցող քար է նկատել: Այն շրջելով՝ հնագետը հասկացել է, որ քարն արհեստական մշակման հետքեր ունի, իսկ դա կարող էր միայն մարդն անել:
Գտածոյի յուրահատկությունը կայանում է նրանում, որ հնագետներին հաջողվել է պարզել դրա տարիքը. Թուրքիայում նման այլ աշխատանքային գործիքներ եւս գտել են, սակայն մասնագետները չեն կարողանում ստույգ որոշել դրանց պատրաստման ժամանակը:




























