Թուրքիայում հարավ-արեւելքում գտնվող քրդաբնակ Շիրնակ նահանգում քրդական խմբավորումների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել երեք մարդ: Բախվել են Թուրքիայում արգելված PKK-ի երիտասարդական թեւի եւ «Խյուդա» իսլամիստական կուսակցության անդամները:
Բախումը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, Սիրիայի սահմանի մոտ գտնվող Ջիօզրե քաղաքում: Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քրդական երկու խմբեր հրաձգություն են սկսել քաղաքի փողոցներից մեկում: Թուրքիայի անվտանգության ուժերի զրահատեխնիկան չի կարողացել միջամտել հակամարտությանը՝ PKK-ի կողմնակիցների կողմից փողոցներում փոսեր փորելու հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:



























