Հայազգի Դանի Թարքանյանը հայտարարել է, թե առաջադրելու է իր թեկնածությունը ԱՄՆ Սենատի ընտրություններում: Դանի Թարքանյանը, որը Միացյալ Նահանգներում հայտնի բասկետբոլի մարզիչ Ջերի Թարքանյանի որդին է, պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Նեւադա նահանգից:
«Մարմարա» օրաթերթը տեղեկացնում է, որ Դանի Թարքանյանը ժամանակին բասկետբոլիստ է եղել, իսկ այժմ պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել, եւ արդեն կազմավորում է իր ընտրարշավը կազմակերպող խումբը: Ընտրություններում հայ թեկնածուն ներկայացնելու է հանրապետական կուսակցությունը: Նրա մրցակիցը դեմոկրատ Հերի Ռիդն է:




























