Հոգեբանները եկել են եզրակացության, որ սուտ ինֆորմացիան, որը մարդիկ զետեղում են սոցիալական ցանցերում, կործանարար ազդեցություն է ունենում նրանց հոգեկան առողջության համար: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոցցանցերի օգտատերերի 2/3-ը կանոնավոր կերպով ստում է իր մասին ինֆորմացիա տեղադրելիս: Մարդիկ ճոխացնում են իրենց կյանքը, ներկայացնում տեղի չունեցած դեպքեր, աղճատում աշխատանքի, ընտանիքի եւ նախասիրությունների մասին տեղեկությունները:  

Հոգեբանները նախազգուշացնում են՝ նման գործողությունները կարող են ծայրահեղ կործանարար լինել հոգեկան առողջության, նյարդային համակարգի համար, նույնիսկ հանգեցնել անձի դեֆորմացիայի, հաղորդում է Mignews-ը:

Ուսումնասիրությանը մասնակցած յուրաքանչյուր 10-րդ մասնակից չի հիշել, թե ինչ տեղեկություն է ինքը հորինել իր մասին սոցցանցում, ու թե իրականում ինչ է տեղի ունեցել իր հետ:

Ավելին, 16-24 տարեկան երիտասարդների հոգեկան վիճակը, պարզվում է, ամենախոցելին է: Նրանք հակված են եղել հավատալու իրենց կյանքի մասին հորինված տեղեկությանը: Այսինքն՝ մարդիկ փաստորեն իրենց կամքով խմբագրումեն իրենց հիշողությունը: Այս երեւույթը հոգեբաններն անվանում են «թվային ամնեզիա»: