Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն միացել է ցեղասպանությունների դեմ պայքարի մարտիկներին, ովքեր նշում են Միջազգային քրեական դատարանի կողմից Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի դեմ մեղադրական դատավճռի երկրորդ տարին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ANCA-ի մամուլի ծառայությունից, կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Ալ-Ջազիրային տված հարցազրույցում ողջունել է ալ-Բաշիրի դեմ վճիռը եւ կոչ է արել Օբամայի վարչակազմին՝ կանխել սպանությունները Դարֆուրում:

Սուդանի կառավարությունը, ի պատասխան վճռին, 2009թ. երկրից վտարել է տասնյակ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ին, որոնք փորձում էին կանխել մարդկային աղետը Դարֆուրում: