Հայտնի գրող Վիլյամ Սարոյանի հայրական քաղաքում՝ Բիթլիսում ցանկանում են գրողի տուն-թանգարան ստեղծել եւ կառուցել նրա անունով գրադարան։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս»-ը բիթլիսցի լրագրող Ահմեդ Թուլգարը նշել է, թե Բիթլիսում Վիլյամ Սարոյանի անունով գրադարան կառուցելու գաղափարը կիսվել է Բիթլիսի քաղաքապետի հետ եւ դրական պատասխան ստացել։
Ահմեդ Թոլգարը, նշելով, որ Սարոյանի անունով գրադարանի բացումը կլինի այդ հողերում հայերի թողած ժառանգությանը եւ գրականությանը շնորհակալության արտահայտություն, տեղեկացրել է, թե նախնական մտածում են գրադարանը կառուցել Բիթլիսի շուկայի մոտակայքում, իսկ հետագայում նրա մի մասը տեղափոխել վերակառցման մեջ գտնվող Սարոյանի ընտանիքին պատկանած տուն։
«Բիթլիսում արդեն ունենք Սարոյանի անունով փողոց, իսկ նրա տուն-թանգարանի եւ գրադարանի բացումով մի տեսակ կառերեսվենք Հայոց ցեղասպանության հետ»,-ասել է Ահմեդ Թոլգարը։





























