Հետազոտողների անցրացրած նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնց ընտանիքներում ընդունված է սպասքը ձեռքով լվանալ, ավելի քիչ են ենթակա ալերգիկ ռեակցիաների: Pediatrics ամսագրում հրապարակված թեստերի արդյունքները ցույց են տվել, որ վաղ տարիքում կեղտոտ սպասքի հետ շփումը դրական է ազդում երեխաների իմունային համակարգի վրա:

«Եթե երեխան մանրէների ազդեցությանը ենթարկվում է դեռեւս վաղ տարիքում, ապա նրա իմունային համակարգն ավելի ուժեղ է լինում տարբեր հիվանդություններին եւ ալերգիաներին դիմակայելու առումով»,- հայտարարել է հետազոտության հեղինակ, դոկտոր Բիլ Հեսելմարը, ով աշխատում է Շվեդիայի Գյոտենբերգի Սիլվիա թագուհու անվան մանկական հիվանդանոցում:

Թեստավորման ընթացքում ստուգել են 1029 ընտանիքների 7-8 տարեկան երեխաների: Պարզվել է, որ սպասք լվացող մեքենաների փոխարեն ձեռքով ափսեները լվացող երեխաներն ավելի քիչ ալերգիկ ռեակցիաներ են ունենում: Օրինակ՝ ձեռքով սպասք լվացողների մոտ էկզեմայի ընդամենը 28% դեպք է հայտնաբերվել, մեքենաների օգնությամբ սպասք լվացողների մոտ՝ 35%:

Ըստ Americaru-ի, հետազոտողներն առայժմ նշել նման արդյունքի հստակ պատճառը: Ենթադրություններից մեկի համաձայն, սպասքը ձեռքով լվանալու դեպքում ափսեների վրա ավելի շատ միկրոօրգանիզմներ են մնում, որոնք ուտելիքի նոր բաժնի հետ կրկին թափանցում են օրգանիզմ՝ խթանելով դիմադրողականության բարձրացմանը: