Մեծ Բրիտանիայից սոցիոլոգները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի քիչ են սիրահարվում, քան տղամարդիկ:

Բրիտանացի մասնագետները հարցում են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ տղամարդիկ ավելի հակված են սիրահարվելու: Կանանց շուրջ 50%-ը պատասխանել է, որ կյանքում միայն մեկ անգամ է հանդիպել իսկական սիրո: Իսկ ահա տղամարդիկ ավելի հաճախ են սիրահարվում: Ամբողջ կյանքի ընթացքում նրանք մինչեւ 5 անգամ սիրահարվում են:

Ըստ Planet-today-ի, հարցվածների 5%-ը հայտարարել է, որ իրենց ընդհանրապես չի հաջողվել սիրահարվել: Ընդ որում, դա առավելապես հատուկ է ուժեղ սեռի ներկայացուցիչներին, պատանի տարիքում:

Սոցիոլոգների խոսքով, դրական է այն, որ հարցվածների 75%-ը վստահ է, որ իրական սեր գոյություն ունի: Իսկ 24 տարեկանից փոքր հարցվածքները երազում են գտնել իրենց միակ սիրուն եւ սպասում են իրական զուգընկերոջը: