Մոշա անունով փղի համար, որը 2006 թվականին ականի վրա պայթել է, ոտքի նոր պրոթեզ են պատրաստել: Ըստ The Daily Mail-ի, դեպքից հետո կենդանին արդեն 5-րդ պրոթեզն է փոխում:

Թայլանդի Լամպանգ քաղաքի Ազգային արգելոցում բնակվող Մոշայի պրոթեզը պարբերաբար փոխում են, քանի որ կենդանին շատ արագ մեծանում է:

Lenta.ru-ի փոխանցմամբ, նոր պրոթեզը, ամենայն հավանականությամբ, վերջինը կդառնա, քանի որ 9-ամյա փիղն այլեւս գրեթե չի մեծանում: Պրոթեզի օգնությամբ տեղաշարժվելուն փիղն ընդամենը մի քանի րոպեում է հարմարվել:

Ազգային արգելոցում գտնվող փղերի հիվանդանոցում 22 տարվա ընթացքում շուրջ 3.900 հիվանդ եւ վիրավոր կենդանու են բուժել: Նշվում է, որ այստեղ կենդանիներին բուժել են կոտրվածքներից, հրազենային վիրավորումից, աչքի վարակներից եւ թմրամոլությունից: