ԱՄՆ Քոլորադոյի նահանգում առաջին դասարանցուն հեռացրել են դպրոցի դասերից այն բանի համար, որ նա համադասարանցու ուղղությամբ ձեռքը պարզել է այնպես, որ այն ատրճանակ է հիշեցրել: Այս մասին հաղորդում է տեղի KRDO պարբերականը:
Նշվում է, որ 6 տարեկան Իլյան ատրճանակից տեսքով ձեռքը պարզել է համադասարանցու կողմն ու ասել. «Դու մեռած ես»:
Դպրոցի ղեկավարությունը պատիժն արդարացի է համարում, իսկ ծնողները պնդում են, որ երեխան պարզապես խաղացել է, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, երեխայի հետ զրույցները հանգեցրել են նրան, որ նա ներողության նամակ է գրել, որտեղ վստահեցրել է, որ հասկանում է իր գործողությունների անտեղի լինելը:





























