Նյու Յորքում տարրական դպրոցի ղեկավարությունը հանել է տնային առաջադրանքները, հաղորդում է Fox News-ը: Դասերի փոխարեն աշակերտներին առաջարկել են գրքեր կարդալ, խաղալ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

Երեխաների ծնողները վրդովել են նորամուծությունից: Ուսւոմնական հաստատության տնօրեն Ջեյն Սյուին նրանց նամակ է գրել, որտեղ շարադրել է տնային աշխատանքների բացասական ազդեցությունը՝ հոդնածության առաջացում, ժամանակի անբավարարություն, ուսմնա նկատմամբ հիասթափություն, հաղորդում է Gazeta-ն:
Սակայն նրա փաստարկները որոշ ծնողների չեն համոզել, եւ նրանք սպառնացել են երեխաներին տեղափոխել դպրոցից: