ԱՄՆ-ում գինի են համտեսել, որն ավելի քան 150 տարի գտնվել է ծովի հատակին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում անցկացված խոհարարական փառատոնի ժամանակ գինու համտեսին մի քանի տասնյակ մարդ է հետեւել:
«Նախկինում առիթ ունեցել եմ համտեսել խորտակված նավերից դուրս բերված գինի: Երբեմն դրանք բավական տանելի են լինում: Բայց սա այդ դեպքը չէ»,- ասել է պրոֆեսիոնալ համտեսողներից մեկը:
Ըստ Gazeta-ի, ամերիկացի սոմելյեները նշել են, որ շշի հեղուկի համը աղի ջրի, բենզինի եւ քացախի խառնուրդ է հիշեցնում: Սակայն հնարավոր է եղել նաեւ ցիտրուսի երանգներ, ինչպես նաեւ ալկոհոլի հետքեր զգալ:
Գինու շիշը հայտնաբերվել է 1864 թվականին Բերմուդյան կղզիների մոտ խորտակված «Մարիա Սելեստիա» շոգենավից:





























