Malaysia Airlines ավիաուղիների ղեկավար Ահմադ Ջահարի Յահայը հայտարարել է, որ ընկերությունը որոշել է ինքնաթիռների հետ կապ հաստատել ամեն 15 րոպեն մեկ, նախկին 15 րոպեի փոխարեն, ինչպես պահանջում է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը։ Այս մասին գրում է Free Malaysia Today-ը։

Ընկերության ղեկավարը նշել է, որ իրենց գտնվելու վայրի մասին յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ազդանշաններ պետք է ուղարկեն Airbus A380, A330 եւ Boeing 738 ինքնաթիռները, տեղեկացնում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ Boeing 777-200 ինքնաթիռը անհետացել էր 2014թ. մարտի 8-ին։ MH370 չվերթով Կուալա Լումպուրից Պեկին մեկնող ինքնաթիռը օդ բարձրանալուց քիչ անց անհետացել էր ռադարների էկրաններից, եւ նրա հետագա ճակատագրի մասին  մինչեւ օրս ոչինչ հայտնի չէ։