Բոստոնի համալսարանում Ջոան Ռոուլինգի վեպերից Հարրի Փոթերի աշխարհի ոճով «մոգական» սեմինարների շարք են անցկացրել՝ նվիրված անվտանգ սեքսին: Ըստ The Daily Mirror-ի, սովորողներին բացատրել են «Գաղտնիքների սենյակում» վարքագծի սկզբունքները եւ սովորեցրել, թե ինչպես կարելի է «Հոգվարտս»-ով չվարակվել:

Ըստ Lenta-ի, Boston University Student Health համալսարանական կազմակերպության Twitter-ի էջում տեղադրված միջոցառման անոնսում նշվել է, որ բացի կախարդներից, սեմինարներին հրավիրվում են «տնային էլֆերը եւ մագլերը»:

«Մենք էրոտիկ հմայություն ենք անում 313 սենյակում: Հույս ունենք, որ դուք կկարողանաք փոխադրվել այնտեղ»,- տեղեկացրել են կազմակերպիչները: