Ֆրանսիայի հյուսիս-արեւելյան Շամպանյում հնագետները կելտական արքայազնի հնագույն դամբարան են հայտնաբերել: Պեղումները սկսվել էին դեռեւս մեկ տարի առաջ եւ կավարտվեն, հավանաբար, 2015 թվականի մարտի վերջին: Այս մասին տեղեկանում ենք Հնագիտության հետազոտությունների ազգային ինստիտուտի կայքից:
Համարվում է, որ դամբարանը 2.500 տարեկան է: Կելտական արքայազնին հուղարկավորել են իր մարտակառքի, կենցաղային իրերի հետ միասին:
Ըստ Lenta-ի, դամբարանում հայտնաբերվել է շուրջ մեկ մետր տրամագծով հսկայական բրոնզե կաթսա, իսկ դրա ներսում խեցուց անոթ գինու համար՝ հունական Դիոնիսոս աստծո պատկերով:
Հետազոտողները նշում են, որ դամբարանն արտացոլում է ոչ միայն հանգուցյալի սոցիալական կարգավիճակը, այլեւ մ.թ.ա. V դարում տարածաշրջանում գոյություն ունեցող քաղաքական-տնտեսական հարաբերությունների բնույթը: Հնարավոր է՝ կելտական դամբարանում հայտաբերված եւ հունական ու էտրուսկյան մշակույթների հետ կապված կենցաղային իրերը խոսում են արքայազնի մահվան պահին կելտական եւ միջերկրածովյան քաղաքակրթությունների միջեւ առկա փոխգործակցությունը:





























