Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը դիմել է երկրի քաղաքացիներին եւ կոչ արել «ձգել գոտիները», հաղորդում է Reuters:

Սա կապված է պետության՝ խիստ տնտեսման ռեժիմի անցնելու հետ՝ ֆինանսական սեկտորը վերականգնելու նպատակով:

«Այս գործընթացը կտեւի այնքան, որքան անհրաժեշտ կլինի մեր տնտեսությունը հավասարակշռելու համար»,-հայտարարել է Ռուսեֆը կանանց միջազգային օրվան նվիրված իր հեռուստատեսային ուղերձում, հաղորդում է Lenta-ն:

Երկրի նախագահը ակնկալում է, որ նման ռեժիմի անցնելու առաջին դրական արդյունքները նկատելի կլինեն միայն տարեվերջին:

Բրազիլիան ընդգրկված է ԲՐԻԿՍ-ի  5 երկրների շարքում: Այդ երկրների տնտեսություններում նմանատիպ իրավիճակ է: