Բրիտանացի դիետոլոգներ Սառա Շենքերը եւ Քրիստի Ֆերգյուսոնը տեղեկացրել են, որ դդմի կորիզները կարող են տրամադրությունը բարձրացնել ավելի լավ, քան ցանկացած այլ ուտելիք:
Մասնագետների խոսքով, դրանք տրամադրությունն ավելի արագ եւ արդյունավետ են բարձրացնում, քան տորթերը, քաղցրեղենն ու շոկոլադը: Չնայած դրան, տասը կնոջից յոթը եւ երկու տղամարդուց մեկը վատ տրամադրության ժամանակ նախընտրում է քաղցրեղենը:
Վատ տրամադրության եւ սթրեսի դեմ պայքարող յոթ հոգուց միայն մեկն է օգտագործում միրգ, բանջարեղեն կամ հատիկավոր մթերք: Բրիտանացի դիետոլոգների կազմած տրամադրությունը բարձրացնող մթերքի ցանկում առաջին տեղում դդմի եւ չիայի սերմերն են: Տասնյակում ընդգրկվել են նաեւ սաղմոնը, բրինձը, ոլոռը, կոկոսի ընկույզը, ծնեբեկը, կվինոան, սպանախը եւ լոբին:
Ըստ Kedem-ի, 2.000 մարդու շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ տրամադրությունը բարձրացնելու համար նրանց կեսն անառողջ սնունդ է ընտրել, եւ միայն 28%-ն է նման դեպքերում դիմել ընկերների կամ ընտանիքի անդամների օգնությանը:
Ընդ որում, պարզվել է, որ տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են տրամադրությունը բարձրացնող մթերք օգտագործում: Ընդ որում, կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են իրենց ընկերներին եւ գործընկերներին հանգստացնելու կամ նրանց տրամադրությունը բարձրացնելու համար քաղցրեղեն գնում, օրինակ՝ շոկոլադ կամ թխվածքաբլիթ:





























