Կլիմայագետները վերջին 10 տարիների ընթացքում հետազոտություններ են անցկացրել եւ ուսումնասիրել Աֆրիկայի արբանյակային լուսանկարները, որից հետո եկել են այն եզրակացության, որ ուսումնասիրությունների ընթացքում աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան, ավելի խոնավ է դարձել։ Իրենց ուսումնասիրությունների արդյունքները հետազոտողները հրապարակել են գիտական International Journal of Climatology գիտական պարբերականում։

Հետազոտությունների ընթացքում գիտնականները ուսումնասիրել են  արբանյակից արված լուսանկարները, որոնք օգնել են նրանց վերլուծել Աֆրիկայի տարբեր շրջաններում բուսականության քանակը, ինչը իր հերթին վկայում է այդ շրջաններում տեղումների մասին, գրում է Informing-ը։

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ Աֆրիկայի որոշ երկրներում՝ Նիգերիայում, Քենիայում, Մադագասկարի հարավային հատվածում եւ ՀԱՀ-ում վերջին 10 տարիների ընթացքում ավելի քիչ տեղումներ են թափվում, քան առաջ։ Իսկ Սահել տափաստանում, որը Սահարայի եւ Սուդանի աֆրիկական հատվածի անցումային մասն է կազմում, վերջին 10 տարիների ընթացքում ավելի շատ տեղումներ են թափվում։ 

Այս ուսումնասիրությունների արդյունքում՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ կլիման սկսել է սպասվածից ավելի արագ փոխվել, եւ կլիմայական քարտեզները պետք է վերանայվեն։