Մինչ Ճապոնիայի Orbi Yokohama բնության թանգարանում թունավոր երկկենցաղների եւ սողունների ցուցահանդես է անցկացվում, թանգարանին կից սրճարանում յուրահատուկ ճաշացանկ են առաջարկում:

Դրանում ներառված են տապակած գորտի տոտիկներով եւ սեւ հացով բուրգեր, ինչպես նաեւ մրգային ժելե, որը ճահճում դոդոշի խավիար է հիշեցնում:

Գորտի տոտիկներով բուրգերը 1.000 իեն արժե (շուրջ 8 դոլար), իսկ աղանդերը՝ 5 դոլար: Ըստ Kedem-ի, թունավոր կենդանիներին դիտել եւ արտասովոր բուրգերները համտեսել կարելի է մինչեւ մայիսի 17-ը: