Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբն անսպասելի բացահայտում է արել. սեքսով զբաղվելը տղամարդկանց մոտ գլխացավ է առաջացնում:
Մարդկանց ֆիզիկական, հոգեբանական եւ զգացմունքային իրավիճակի վրա սեքսի ազդեցության ուսումնասիրության ընթացքում մասնագետները հայտնաբերել են, որ տղամարդիկ սեռական ակտից հետո 3-4 անգամ ավելի հաճախ են գլխացավ ունենում, քան կանայք:
Բացի այդ, գիտնականները հերքել են գոյություն ունեցող տեսակետն այն մասին, որ սեքսը կարելի է «օգտագործել» որպես ցանկացած ցավագին զգացողությունից ազատվելու միջոց:
Ըստ Planet today-ի, գլխացավի պատճառը հետազոտողները համարում են անոթների կծկումները, որը տեղի է ունենում սեռական ակտի ժամանակ ուժեղ լարվածության հետեւանքով:





























