Ամերիկյան Gallup ընկերության սոցիոլոգների անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, մոլորակի կանանցից միայն 620 միլիոնն է իրեն բացարձակ երջանիկ զգում, իսկ 2 մլրդ-ը վստահ է, որ երջանկությունը շրջանցել է իրենց:
Իրենց կյանքից ամենաշատը գոհ են Ֆինլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Իսլանդիայի եւ Կանադայի կանայք:
Ճգնաժապ ապրող Ուկրաինայում եւ Հունաստանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսից ավելին երկու անգամ ավելի հաճախ են դժգոհում իրենց կյանքից: Այստեղ ցուցանիշը կազմում է 33%:
Ըստ Planet today-ի, իրենց երջանիկ չեն զգում նաեւ Թուրքիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Կամբոջայի, Մադագասկարի կանայք:
Սոցիոլոգներն առանձին բաժնում նշել են այն երկրները, որտեղ կանայք ամեն օր բախվում են տղամարդկանց կողմից ճնշումների եւ իրենց հանդեպ բացասական վերաբերմունքի: Այդպիսի երկրների ցանկը գլխավորում են Իրաքը, Եգիպտոսը, Իրանը, Հունաստանը, Կիպրոսը:
Պետությունների հնգյակում, որտեղ կանայք իրենց կյանքից գոհ չեն, բայց ճնշում չեն զգում, ընդգրկվել են Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Մոնղոլիան:





























