Ֆրանսիացի գիտնականները հետաքրքրվել են կատարյալ զուգընկեր գտնելու միջոցներով, որն աջակից կլինի, ինչպես ասվում է, «ե՛ւ դժբախտության, ե՛ւ ուրախության» ժամանակ: Նրանց հետազոտությունը բավական անսպասելի արդյունք է տվել: Պարզվում է՝ ապագա ամուսին գտնելու համար կանայք պետք է վախեցնեն տղամարդուն:

Գիտնականներին նման հետազոտություն անցկացնելուն մղել է հարցը, թե ինչն է տղամարդուն ստիպում կոնկրետ կնոջ ընտրել:

Ըստ Planet today-ի, պարզվում է՝ ուժեղ սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունն ավելացնող գործոնը վախն է:

Հետազոտողները նման եզրակացության են հանգել գիտափորձի արդյունքում, որի ժամանակ կամավորներին առաջարկել են գետն անցել անկայուն կամրջի վրայով: Ապրած հուզումն ու սեփական կյանքի համար վախը տղամարդկանց նոր ծանոթությունների են մղել: