Ամերիկուհին ապրում է 8 քառ. մետր մակերեսով բնակարանում, ընդ որում՝ բավական հարմարավետ:
Մերի Հելեն Ռոուելի բնակարանը գտնվում է Նյու Յորքի Վեսթ Վիլիջ թաղամասում եւ արժե ամսական 775 դոլար: Համեմատության համար նշենք, որ մեկ ննջասենյակ ունեցող բնակարաններն այս շրջանում արժեն 3.200 դոլար:
Ռոուելի համար բնակարանի խնդիրներից մեկը զգեստապահարանի բացակայությունն է, քանի որ աղջիկն աշխատում է նորաձեւության ոլորտում եւ մեծ քանակությամբ հագուստ ունի: Սակայն այդ խնդրի լուծումը նա գտել է. օգտվում է ապրանքների պահպանության MakeSpace ընկերության ծառայություններից՝ ամսական վճարելով 25 դոլար:
Բնակարանի ամենամեծ խնդիրը սանհանգույց է, որը Մերի Հելենը ստիպված է կիսել մեկ այլ բնակչուհու հետ:
Աղջիկը, սակայն, պատրաստվում է առաջիկայում բաժանվել իր փոքրիկ բնակարանից եւ տեղափոխվել սիրելիի մոտ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)





























