Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը չի վերանայվել: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում այդուհանդերձ, արմատապես վերանայվում է Հայոց ցեղասպանության նկատմամբ նախկինում ձեւավորված վերաբերմունքը: «Գոյություն ունեցող ինստիտուտները, որոնք սպասարկում էին Հայոց ցեղասպանության ժխտումը, չեն գործում: Թուրքիայի իշխանությունները վերանայել են Հայոց ցեղասպանությունը ժխտելու խիստ դիրքորոշումը: Երբ թուրքական «Hurriyet» թերթը հրապարակում է Թալեաթի նամակը, որտեղ մանրամասն գրված է 900 հազար հայերի տեղահանման մասին, ես որեւէ կերպ չեմ պատկերացնում, որ այստեղ չկա թուրքական իշխանությունների դերը»,-նկատել է Խաչատրյանը:
Թուրքական կողմը, նախկին պատգամավորի տեսակետից, համարում է, որ այդ քաղաքականությունը Թուրքիային ավելի ընդունելի է դարձնում, քան ամբողջ աշխարհում տարածված իրողությունների կտրուկ ժխտումը:





























