Մարտի 9-ին կայացած Apple-ի շնորհանդեսի ժամանակ HBO հեռուստաալիքը տեղեկացրել է հեռարձակման նոր ծառայության մասին, ինչպես նաեւ «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուներին ներկայացրել 5-րդ սեզոնի թարմ թրեյլերը: Ըստ «Ռոսբալտ»-ի, նոր սեզոնի պրեմիերան նախանշված է ապրիլի 12-ին:
Նոր թրեյլերում հեռուստադիտողը կտեսնի Էմիլիա Քլարքի եւ Փիթեր Դինքլեյջի հերոսներին: Թրեյլերն առայժմ հասանելի է միայն անգլերենով:





























