22-ամյա ամերիկացի Մեթ Սթոնին, ով հայտնի է Megatoad կեղծանվամբ, համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ընդամենը 5 րոպեում 182 շերտ կամ շուրջ 2.7 կգ խոզապուխտ ուտելով: Մրցույթն անցկացվել է ամերիկյան Ֆլորիդա նահանգի Դայթոն քաղաքում:
Ըստ Kedem-ի, Մեթին հաջողվել է գերազանցել իր իսկ ռեկորդը (120 շերտ): Հարկ է նկատել, որ 182 շերտ խոզապուխտում շուրջ 28 գրամ աղ է եղել:
Մրցույթից հետո ռեկորդակիրը նշել է, որ երբեք չի կորցրել հսկայական քանակությամբ սննդի հանդեպ ձգտումը, քանի որ մրցութային հիմքով սնունդ օգտագործելն իր աշխատանքն է:





























