Օրեգոնի համալսարանի հնագետների խումբն ԱՄՆ-ի արեւմուտքում առնվազն 15.800 տարեկան նարնջագույն ագաթից քարե գործիք է հայտնաբերել:
Հնագետներն այս վայրում պեղումներ են կատարում 2011 թվականից: Ավելի վաղ այստեղ ժամանակակից ուղտերի նախնիների ատամի էմալի մնացորդներ են գտել, որոնք անհետացել են շուրջ 13 հազար տարի առաջ:
Ըստ Gazeta-ի, գտածոն կարող է ապացուցել, որ Քլովիսի մշակույթից առաջ, որը գոյություն է ունեցել շուրջ 13 հազար տարի առաջ եւ համարվում է ամենահինը Արեւմտյան կիսագնդում, գոյություն է ունեցել նաեւ մեկ այլ՝ ավելի վաղեմի մշակույթ:





























