Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ուսումնասիրում է դեղամիջոցների իրավունքների սպառման միջազգային սկզբունքի օգտագործման հնարավորությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մի կողմից դեղամիջոցների շուկայի գործունակության լուրջ խնդիրներ կան։ Մյուս կողմից՝ այդ շուկան վերահսկվում է բազմաթիվ մարմինների կողմից, եւ նրանք կարող են մշակել այն ռիսկերը, որոնք իր հետ բերում է միջազգային այդ սկզբունքի կիրառումը»,- ասել է Սլեպնեւը։
Նրա խոսքով՝ խնդիրը լուծում կստանա կես տարուց ոչ շուտ։





























