Շվեդիան 7 տարի ժամկետով Ուկրաինային 175 մլն դոլարի վարկ կտրամադրի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկանցում է «Ինտեևֆաքս»-ը։ Ընդ որում, 100 մլն դոլար փոխառությունը կտրամադրվի առանց տոկոսադրույքի։ Տոկոսադրույքի մարումն իր վրա կվերցնի Շվեդիան։ 

Պորոշենկոն Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւանի հետ ունեցած հանդիպումից հետո հավելել է, որ ինքը Կիեւին տրամադրվող օգնության հարցում Արժույթի միջազգային հիմնադրամից դրական պատասխան է սպասում։

ԱՄՀ առանցքային պայմաններից մեկը Ուկրաինայում բնակչության կողմից սպառվող գազի սակագնի բարձրացումն է։