ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Բաքվում եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը:

«Լավ նորություն. Հայ մարզիկները կմասնակցեն Բաքվվում կայանալիք մրցություններին: Հույս ունեմ, Ադրբեջանը կողջունի այդ որոշումը»,-գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Հայաստանը որոշել է մասնակցել առաջին եվրոպական խաղերին, որոնք տեղի կունենան Բաքվում, սակայն մարզիկներն անձամբ են ընդունելու մասնակցության որոշումը: Այդ որոշումը կայացվել է Հայաստանիո ազգային օլիմպիական կոմիտեի նիստում: