HBO ամերիկյան կաբելային հեռուստաալիքը «Գահերի խաղ» սերիալի 5-րդ եթերաշրջանի նոր սերիաները աշխարհի 170 երկրներում միաժամանակ կցուցադրի։ 5-րդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա նույն օրը Ասիայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում։

Հանրահայտ սերիալի առաջին դրվագը կցուցադրվի ապրիլի 12-ին, գրում է Eurosmi-ն։

Նշենք, որ ԱՄՆ-ում «Գահերի խաղի» առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թ. ապրիլին։ Սերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի վեպերի հիման վրա։