Մեքսիկայի Կենտրոնական բանկը առաջիկա 3 ամիսների ընթացքում ամեն օր 52 մլն դոլար կվաճառի ազգային արժույթի ամրապնդման համար։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Ինչպես հայտնել է Մեքսիկայի ֆինանսների նախարար Լուիս Վիդեգարայը, այդ որոշման նպատակն է կայունացնել Մեքսիկայի տնտեսությունը եւ կարգուկանոն ապահովել փոխարժեքի շուկայում։ Նրա խոսքով՝ մեքսիկական պեսոյի արժեզրկումը պայմանավորված է ԱՄՆ դոլարի գնանիշի բարձրացմամբ, որը թանկանում է ԱՄՆ տնտեսության զարգացաման դրական կանխատեսումների ֆոնին, գրում է Gazeta-ն։
Օրական 52 մլն դոլարի վաճառքը կօգնի դանդաղեցնել Մեքսիկայի միջազգային պահուստների աճը, որոնք հասել են արդեն 200 մլն դոլարի։





























