ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 481.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.41 դրամ (նվազել է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 721.90 դրամ (նվազել է 3.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.93 դրամ (աճել է 0.27 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 242.24 դրամ, ոսկին՝ 17,811.91 դրամ, պլատինը՝ 17,393.72 դրամ:
Մարտի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 482 դրամ:





























