Ավստրալիայի իշխանությունները արգելել են Աֆրիկայում առյուծի որսով զբաղվող քաղաքացիներին որսը բերել հայրենիք։ Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի բնապահպանության նախարարին։ Նրա խոսքով՝ այս որոշումն ուղղված է «որսաբուծության  բարբարոսական ավանդույթի դեմ», երբ կենդանիներին հատուկ բազմացնում են որսորդների զոհ դառնալու համար։

Նախարարն ընդգծել է, որ ամենազոր այդ կենդանիներին բուծում են սեփական հաճույքի համար սպանելու նպատակով, ինչն անընդունելի է, գրում է Gazeta-ն։

Կենդանիների իրավունքների պաշտպանները ողջունել են այդ քայլը։ Humane Society International կազմակերպությունն այդ որոշումը աննախադեպ է որակել։