Մալազիայում իսկական հրաշք է տեղի ունեցել. Կույս Մարիամի արձանիկը սկսել է «արտասվել»: Փոքրիկ արձանիկը գնվել է հուշանվերների սովորական խանութից:
Հրաշք-արձանիկի տերը՝ Պենամպանգ քաղաքում բնակվող 52-ամյա Մայքլ Ջորջը, այն նվեր է ստացել իր եղբոր կնոջից: Վերջինն արձանիկը գնել է Ֆիլիպիններում եւ տեղի հոգեւորականին խնդրել օրհնել այն:
Առաջին անգամ հրաշքը տեսել է Մայքլ Ջորջի որդին: «Ես չէի կարողանում հավատալ աչքերիս: Այն իսկապես արտասվում էր…»,- պատմել է 14-ամյա դեռահասը: Նա նաեւ նշել է, որ արձակինի աչքերում արցունքներ են հայտնվել նաեւ հետագայում:
Ըստ Informing-ի, հրաշքը տեսնելու համար երկար հերթեր են գոյացել: Հարյուրավոր ուխտավորներ գալիս են Ջորջի տուն՝ սեփական աչքերով տեսնելու արտասվող Կույսի արձանիկը:
Տեղական եկեղեցու հոգեւոր հովիվ Ջեֆերի Գումուն պատմել է, որ ցանկանում է Ջորջին խնդրել՝ փոքրիկ ֆիգուրը պահպանել եկեղեցու տարածքում, հատուկ առանձնացված սենյակում:





























