«Փեմ» արեւադարձային ցիկլոնը կարող  դառնալ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենաավերիչ տարերքը։ Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայում ՄԱԿ Մանկական հիմնադրամի տարածաշրջանային բաժնի գործադիր տնօրեն Վիվիեն Մեյդաբորնը։

«Դեռեւս վաղ է հաստատ որեւէ բան ասել, սակայն նախնական հաշվարկները վկայում են այն մասին, որ ցիկլոնը կարող է դառնալ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենաավերիչ տարերքը ողջ պատմության ընթացքում»,- հայտարարել է Մեյդաբորնը։

Հզոր արեւադարձային ցիկլոնը մարտի 14-ին վրա էր հասել Վանուատուի խաղաղօվկիանոսյան ափերին։ Զոհերի եւ ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություն դեռեւս չկա։ Սակայն ՄԱԿ հումանիտար հարցերը համակարգող վարչության տվյալներով՝ երկրի միայն մեկ նահանգում տարերային աղետից կարող էր զոհվել ավելի քան 40 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։